Վիրտուալ սեր
Վիրտուալ սեր – ինչ է դա?
Մեր կյանքում ամեն ինչ դառնում է վիրտուալ: Վիրտուալ աշխատանք, վիրտուալ շփում, վիրտուալ զվարճանք: Եվ այսպես, այդ ցուցակում է հայտնվել նաև սերը: Շատ մարդիկ անկեղծ համոզված են, որ այն, ինչ նրանք զգում են անտեսանելի և հեռվում գտնվող ինտերնետ-զրուցակցի հանդեպ, կարելի է անվանել սեր:
Վիրտուալ Սեր
Վիրտուալ Սեր
Այստեղ ծագում են բազմաթիվ հարցեր: Ինչից ենք մենք վախենում, երբ խուսափում ենք իրական շփումից, իրական մարդկանց հետ?? Ինչ ենք մենք փնտրում, երբ գերադասում ենք հարաբերություններ նրա հետ, ում չենք ճանաչում և չենք կարող ճանաչել մոտիկից, որովհետև մեր հարաբերությունները վիրտուալ են?? Ինչպիսին են հեռանկարները և վտանգներըՎիրտուալ հարաբերություններում????
Սեր առաջին հայացքից
Դուք հավատում եք, որ լինում է սեր առաջին հայացքից ? Ես երբեք չէի հավատա, բայց… սիրահարվել եմ և սիրում եմ արդեն 6 տարի..
Չե որ դա կարող է լավ ապացույց լինի, որ այսպիսի սերը ԼԻՆՈՒՄ է և չի անհետանում տարերի ընթացքում???
Մատաղ սիրտըս…
Մատաղ սիրտըս խաս-բաղի պես
Ծառով, ծաղկով կանանչ էր.
Սերս էլ նազան բլբուլի պես
Սրտումս անուշ կըկանչեր:
Սերս էլ նազան բլբուլի պես
Սրտումս անուշ կըկանչեր:
Ինձի ասիր, աղջիկ սիրուն,
-Քու բլբուլին զարմացք եմ.
Ուշքս է տարվեր վարդիդ սիրուն,
Մի հատիկ վարդ թող քաղեմ…
-Քու բլբուլին զարմացք եմ.
Ուշքս է տարվեր վարդիդ սիրուն,
Մի հատիկ վարդ թող քաղեմ…
Սիրտըս թնդաց, ջահել էի,
Անուշ լեզվեն շուտ խաբվա .
Ասի` բաղըս մատաղ քեզի,
Սև աչերեն շա~տ խաբվա…
Անուշ լեզվեն շուտ խաբվա .
Ասի` բաղըս մատաղ քեզի,
Սև աչերեն շա~տ խաբվա…
Ու անգութը բաղըս մըտավ,
Ա~խ, տըրորեց ծաղկունքըս,
Խեղճ բլբուլիս բըռնեց, տարավ,
Կոտրեց նուռըս, չինարըս…
Ա~խ, տըրորեց ծաղկունքըս,
Խեղճ բլբուլիս բըռնեց, տարավ,
Կոտրեց նուռըս, չինարըս…
Ավետիք Իսահակյան (Օգոստոսի 2, Օդեսա)
Սիրային հայրեններ
ՀԱՅՐԵՆՆԵՐ
***
Ես՝ աչք ու դու՝ լոյս, հոգի՛,
առանց լոյս՝ աչքըն խաւարի,
Ես՝ ձուկ ու դու՝ ջուր, հոգի՛,
առանց ջուր՝ ձուկըն մեռանի,
Երբ ձուկն ի ջրէն հանեն,
այլվի ջուր ձգեն, նա ապրի,
Երբ զիս ի քենէ զատեն,
քանց զմեռնելն այլ ճար չի լինի։
***
Այս աստընւորիս վերայ
դու՝ մատնի, ես՝ ակն ի վերայ,
Դոր, որ պաղ աղբիւր մի կայ,
դու՝ կանանչ, ես՝ ցօղն ի վերայ,
Խընձոր ես ծառի ճըղին,
ես՝ կանանչ թըփիկ ի վերայ,
Վախեմ, թէ աշունըն գայ,
զքեզ քաղեն, թուփըս չորանայ։
***
Երբ սէրն ի յաշխարհս եկաւ,
եկաւ իմ սիրտըս բնակեցաւ,
Ապայ յիմ սըրտէս ի դուրս՝
յերկըրէ յերկիր թափեցաւ,
Եկաւ ի գըլուխս ելաւ,
Յըղեղս ելաւ՝ թառեցաւ,
Աչիցս արտասուք ուզեց,
նայ արիւն ի վայր վաթեցաւ։
***
Ա՜յ իմ նունուֆար ծաղի՛կ,
որ ջըրին մէջըն կու կենաս,
Ըզջուր քեզ պատճառ արիր,
ի սիրուն քան զուռ կու դողաս,
Գամ՝ զջուրդ ի քէն կտրեմ,
որ դարէդ ի վեր չորանաս,
Յաչիցս քեզ առու հանեմ,
ըզքեզ ջըրեմ՝ պայծառանա՛ս։
***
Յայդ լեռնէն ի վայր գայի,
կանչեցի, թէ՝ «Յո՞ւր կայ կանանչ»,
Մէկիկ մ՚այլ ինձ զայս ասաց.
«Սար ու ձոր ամէնն է կանանչ,
Ով որ սըրտով սէր ունի,
իր սըրտին երակն է կանանչ,
Ով որ սըրտով սէր չունի,
սիրտն է սև, երեսն է կանանչ»։
***
Քանի՜ ու քանի՜ ասեմ,
վարդ մի՛ սիրեր, փուշ ունի,
Գընա՝ մանուշակ սիրէ,
փուշ չունի, անուշ հոտ ունի,
Վարդըն բացուած մի՛ սիրեր,
որ գայ ի ծոցըդ թառամի,
Վարդըն պուլպուլիկ սիրէ,
որ գայ ի ծոցըդ ու բացուի։
***
Լուսի՛ն, պարծենաս, ասես՝
«Լոյս կու տամ ես աստընւորիս»,
Ահա հողեղէն լուսին
ի գըրկիս, երեսն՝ երեսիս,
Թէ չես աւտալ այս գերոյս,
յետ տանիմ ըզփէշ կապայիս,
Վախեմ` սիրոյ տէր լինիս,
լոյս պակաս տաս աստընւորիս:
***
Ես շէֆթալուի մորճ էի,
ապառաժ քարին բուսնէի,
Եկին, քաշեցին, տարին,
զիս այլոց այգին տընկեցին,
Շաքարն ալ շերպաթ արին,
ու բերին ինձի ջըրեցին,
Եկէ՛ք, զիս տեղըս տարէ՛ք
ու ձընան ջըրով ջըրեցէ՛ք:
***
Ես՝ աչք ու դու՝ լոյս, հոգի՛,
առանց լոյս՝ աչքըն խաւարի,
Ես՝ ձուկ ու դու՝ ջուր, հոգի՛,
առանց ջուր՝ ձուկըն մեռանի,
Երբ ձուկն ի ջրէն հանեն,
այլվի ջուր ձգեն, նա ապրի,
Երբ զիս ի քենէ զատեն,
քանց զմեռնելն այլ ճար չի լինի։
***
Այս աստընւորիս վերայ
դու՝ մատնի, ես՝ ակն ի վերայ,
Դոր, որ պաղ աղբիւր մի կայ,
դու՝ կանանչ, ես՝ ցօղն ի վերայ,
Խընձոր ես ծառի ճըղին,
ես՝ կանանչ թըփիկ ի վերայ,
Վախեմ, թէ աշունըն գայ,
զքեզ քաղեն, թուփըս չորանայ։
***
Երբ սէրն ի յաշխարհս եկաւ,
եկաւ իմ սիրտըս բնակեցաւ,
Ապայ յիմ սըրտէս ի դուրս՝
յերկըրէ յերկիր թափեցաւ,
Եկաւ ի գըլուխս ելաւ,
Յըղեղս ելաւ՝ թառեցաւ,
Աչիցս արտասուք ուզեց,
նայ արիւն ի վայր վաթեցաւ։
***
Ա՜յ իմ նունուֆար ծաղի՛կ,
որ ջըրին մէջըն կու կենաս,
Ըզջուր քեզ պատճառ արիր,
ի սիրուն քան զուռ կու դողաս,
Գամ՝ զջուրդ ի քէն կտրեմ,
որ դարէդ ի վեր չորանաս,
Յաչիցս քեզ առու հանեմ,
ըզքեզ ջըրեմ՝ պայծառանա՛ս։
***
Յայդ լեռնէն ի վայր գայի,
կանչեցի, թէ՝ «Յո՞ւր կայ կանանչ»,
Մէկիկ մ՚այլ ինձ զայս ասաց.
«Սար ու ձոր ամէնն է կանանչ,
Ով որ սըրտով սէր ունի,
իր սըրտին երակն է կանանչ,
Ով որ սըրտով սէր չունի,
սիրտն է սև, երեսն է կանանչ»։
***
Քանի՜ ու քանի՜ ասեմ,
վարդ մի՛ սիրեր, փուշ ունի,
Գընա՝ մանուշակ սիրէ,
փուշ չունի, անուշ հոտ ունի,
Վարդըն բացուած մի՛ սիրեր,
որ գայ ի ծոցըդ թառամի,
Վարդըն պուլպուլիկ սիրէ,
որ գայ ի ծոցըդ ու բացուի։
***
Լուսի՛ն, պարծենաս, ասես՝
«Լոյս կու տամ ես աստընւորիս»,
Ահա հողեղէն լուսին
ի գըրկիս, երեսն՝ երեսիս,
Թէ չես աւտալ այս գերոյս,
յետ տանիմ ըզփէշ կապայիս,
Վախեմ` սիրոյ տէր լինիս,
լոյս պակաս տաս աստընւորիս:
***
Ես շէֆթալուի մորճ էի,
ապառաժ քարին բուսնէի,
Եկին, քաշեցին, տարին,
զիս այլոց այգին տընկեցին,
Շաքարն ալ շերպաթ արին,
ու բերին ինձի ջըրեցին,
Եկէ՛ք, զիս տեղըս տարէ՛ք
ու ձընան ջըրով ջըրեցէ՛ք:
Նահապետ Քուչակ – Հայրեններ
Комментариев нет:
Отправить комментарий